Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրում Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել Մակրոն Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրումԱյս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել ՄակրոնՎեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում էԲրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
Մշակույթ

Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու. Կառավարությունը գումար հատկացրեց ՀՀ պետական երգչախմբին

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ի նիստում որոշեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական, վարչական եւ սպասարկող անձնակազմերին 2019 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ համար «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առեւտարային կազմակերպությանը որպես դրամաշնորհ հատկացնել 57.762 դրամ։

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որը նշեց, որ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը մինչեւ մայիս ամիս ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար, սակայն նշված ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի մայիսի 1-ից, ապա մինչեւ օգոստոս ֆինանսավորումը տրվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից:


Վարչապետն արձագանքեց, որ այստեղ սկզբունքային եւ գաղափարական հարց կա. «Երբ ասում ենք ՀՀ պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այն պետք է ֆինանսավորվի անհատների, բարեգործների կողմից։ Սա վատ տրամաբանություն է։ Պետությունը պետք է իր պարտավորությունները կատարի եւ պայմաններ առաջադրի: Իմ եզրակացությունն այսպիսինն է, որ մենք արվեստին եւ մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, իմ ընկալմամբ՝ դա տնտեսության ճյուղ է, որին պետությունն ինչ-որ առումով ֆինանսավորում է եւ պետք է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանում։ Այս ոլորտում պետք է հստակ խնդիր դնել՝ մեծացնել թանգարանների, կոլեկտիվների, թատրոնների եկամուտները: Ուզում եմ հստակեցնել՝ սա չի նշանակում, որ պետք է իրենք շահութաբեր լինեն, թեեւ դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության նյութ, մենք ասում ենք, որ պետք է եկամուտներն ավելանան, սակայն ցավոք այս սկզբունքը դրված չէ գետ տաղանդավոր կոլեկտիվների հիմքում»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ շատ ժամանակ արժեք ստեղծող խմբերը կախված են հովանավորչականբ գումարներից, որը երբեմն հանգեցնում է նրանց բնականոն գործունեության խափանման, փոխվելու է նաեւ դրամաշնորհների կոնցեպտը, հստակ պետք է նշվի դրամաշնորհն ինչ ազդեցություն է ունենալու տվյալ ոլորտի զարգացման վրա:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս տարվա առաջին կիսամյակի տվյալները թանգարան այցելուների քանակով. «Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ թանգարան այցելուների թիվը աճել է 31 տոկոսով, Հայաստանի թատրոնների այցելուների թիվը՝ 41 տոկոսով: Այս թվերը ցույց են տալիս մի կարեւոր բան, Հայաստանի կառավարության եւ հանրության մեջ կա երկխոսություն, այդ երկխոսությունը տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բոլոր ցուցանիշները, որ ունենք, այս երկխոսության արդյունքն են: Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում: Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան եւ՛ Գյումրիում ե՛ւ Երեւանում, ե՛ւ տարբեր տեղերում։ Եթե կա մի թանգարան որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, պետք է փոխել ղեկավարությանը, կլինեն ակցիաներ, ցույցեր, բայց սա ստրագետիական խնդիր է: Պարապությունը որեւէ ոլորտից պետք է բացառել, որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու»։