Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի գաղտնի կտակի մասին
Ամերիկյան հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը հայտարարել է, որ երգիչն իր մահվանից մի քանի տարի առաջ գաղտնի կտակ է գրել: Այս մասին տեղեկացնում է Independent-ը:
Բեյնը պատմել է, որ փաստաթուղթը կազմվել է 2006 թվականին և պետք է փոխարիներ ավելի վաղ` 2002 թվականին գրված կտակին: Նոր փաստաթղթում Ջեքսոնը մանրամասն գրել է, թե ինչպես է պետք բաշխել իր ժառանգությունը: Գործակալը հավաստիացրել է, որ ներկա է եկել նոտարի հետ կապված գործողություններին և տեղյակ է փաստաթղթի պարունակությունից, սակայն կտակի գտնվելու վայրը հայտնի չէ:
«Հույս ունեի, որ Մայքլ Ջեքսոնի 2006 թվականի հոկտեմբերի 6-ին կազմած կտակը կգտնվի: Ես աղոթում էի, հույսս չէի կորցնում, որ այդ փաստաթուղթը կգտնվի, կհայտնաբերվի, կընկնի երկնքից»,- ասել է նա:
Ավելի վաղ Ջեքսոնի եղբայրը կասկած էր հայտնել, որ 2002 թվականի հուլիսի 7-ին գրված փաստաթուղթն իրական չէ: Նրա խոսքերով` այդ ժամանակահատվածում Մայքլը չէր կարող ստորագրել այն, քանի որ գտնվում էր մեկ այլ քաղաքում` Լոս Անջելեսում:
Հավելենք, որ Ջեքսոնի կտակի համաձայն նրա կարողությունների 40 տոկոսը բաժին է հասել մորը, 40 տոկոսը` երեք երեխաներին, իսկ 20 տոկոսն օգտագործվել է բարեգործական նպատակներով: Այդ ժամանակ երգչի կարողությունը գնահատվում էր 500 մլն դոլար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել