Ջենիֆեր Լոպեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ «Խոստումը պահելու» երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է.

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին եւ երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ եւ ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»:
Նրան է միացել սուբերմոդել Հայդի Քլումը՝ իր Twitter-ում նշելով. «Ես երդվում եմ՝ երբեք չմոռանալ եւ օգնել աշխահի երեխաներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ռայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը, Շերը:


















































Բարբարա Սթրեյզանդը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա