«Կեցցե՛ սերը, երաժշտությունը և ամառը»․ Լեոնիդ Ագուտինը Երևանում է (լուսանկար)
Ռուս փոփ երգիչ և երգահան, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից։
«Դեռ երեկ և անգամ այս գիշեր երգում էինք Բաքվում անցկացվող «Жара» փառատոնին, իսկ այժմ արդեն Երևանում թեյ եմ խմում։ Աշխարհը հիասքանչ է, քանի որ այն բազմազան է։ Աստծո գործերն այնքան անըմբռնելի են, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս, պետք է վճռենք մարդկության ճակատագիրը։ Կեցցե՛ սերը, երաժշտությունը և ամառը»,- գրել է երգիչը։
Նա երկու լուսանկար է հրապարակել Երևանի Ազնավուրի հրապարակից, որոնցից մեկում ինքն է, մյուսում պատկերված է հրապարակի շատրվանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ֆոնին։
Նշենք, որ Ագուտինը օրերս մի շարք ռուս աստղերի հետ Բաքու էր ժամանել՝ մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել