Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել
Աշխարհահռչակ դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խաբեության զոհ է դարձել։
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Օրբելյանը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 3 տարի առաջ մի քաղաքացու առանձնապես խոշոր չափերի գումնար է տվել, որը սակայն մինչ օրս հետ չի ստացել։
Օրբելյանը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին Երևան նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի գումար, սակայն քաղաքացին վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է այդ գումարին։ Խոսքը շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարի մասին է։
Դեպքի կապակցությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել