Ժան Պոլ Բելմոնդոն եւ Կլաուդիա Կարդինալեն պարգեւատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով
Դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, տիեզերագնաց Թոմ Փեսքն ու կոմպոզիտոր Ժան Միշել Ժարն արժանացել են Ֆրանսիայի գլխավոր պարգեւի՝ Պատվո լեգեոնի շքանշանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարգեւատրվածների ցուցակները հրապարակվել են կիրակի Journal Officiel պաշտոնական բանբերում: Ընդամենը տարբեր աստիճանի շքանշաններով պարգեւատրվել է 423 մարդ:
Համաձայն մշակույթի նախարարության ներկայացրած ցուցակի՝ Ժան Պոլ Բելմոնդոն եւ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն արժանացել են գերագույն սպայի բարձր կոչմանը: Համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային երաժշտության հեղինակ Ժան Միշել Ժարը դարձել է շքանշանի կոմանդոր, իսկ բալետի պարուհի եւ պարուսույց Մարի Կլոդ Պետրագալան՝ սպա:
Պատվո լեգեոնի շքանշանն ընդունվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թվականին: Ֆրանսիայի բարձրագույն պարգեւանշանն ունի հինգ աստիճան. երկու բարձրագույն (Մեծ խաչի ասպետ եւ նախկին սպա), որոնց հաջորդում են կոմանդորի, սպայի եւ ասպետի աստիճանները: Պարգեւատրվածների ցուցակները հրապարակվում են տարվա մեջ երեք անգամ՝ հունվարի 1-ին, Զատկի տոնին եւ հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի՝ Բաստիլիայի գրավման օրը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել