Գիտնականները գտել են աստվածաշնչյան Սեկելաղ քաղաքը
Իսրայելցի հնագետները կարծում են, որ իրենց հաջողվել է գտնել աստվածաշնչյան տեքստերում հիշատակվող Սեկելաղ քաղաքը, որտեղ Դավիթը ապաստան գտավ Սավուղ թագավորի հետապնդումներից, ասվում է գիտնականների հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Երկրի հարավում հետազոտողները հայտնաբերել են փղշատցիների բնակավայրերի ավերակներ, իսկ դրանց վերեւում՝ ավելի ուշ շինություններ եւ Դավիթի տիրապետության ժամանակաշրջանի արտեֆակտներ՝ ամայացման հետքերով։
«Սեկելաղի որոնումներում 12 վարկած է առաջադրվել... Բայց այս տեղերից ոչ մեկում միմյանց փոխարինող փղշտացիների բնակավայրերի եւ Դավիթ թագավորի ժամանակաշրջանի բնակավայրերի նշաններ չեն հայտնաբերվել։ Դրանք գտնվել են միայն Խիրբեթ ար-Ռաիի պեղումներում»,- ասված է մամլո ամփոփագրում։
Փղշտացիների շերտում, որը թվագրվում է մ.թ.ա. XII-XI դարերով, գիտնականները հայտնաբերել են «զանգվածեղ քարե շինությունների մնացորդներ, աշխատանքի գործիքներ, ամանեղեն եւ ճրագներ։
«Փղշտացիների քաղաքի մնացորդների վրա հայտնաբերվել է Դավիթ թագավորի ժամանակների գյուղատնտեսական բնակավայր (մ.թ.ա. X դար)։ Դրա պատմությունն ընդհատել է հզոր հրդեհը, որը ոչնչացրել է շինությունները։ Տարբեր վայրերում գտնվել են մոտ հարյուր խեցե ամաններ»,- իրենց գտածոները նկարագրում են գիտնականները։
Հայտնագործությունն արել են Երուսաղեմի Հրեական համալսարանի, Մաքուորիի համալսարանի (Ավստրալիա) եւ Իսրայելի Հնությունների վարչության գիտնականները։
Սեկելաղը բազմիցս հիշատակվել է հինկտակարանային տեքստերում։ Անհուս թագավորը քաղաքը բնակության համար ներկայացրել է Դավիթ թագավորին, որտեղ ինքն էլ թագավոր է օծվել։ Աստվածաշնչում նկարագրվում է նաեւ Սեկելաղի վրա ամաղիքացիների հարձակումը, որոնք այն հրի են մատնել եւ գերեվարել բնակիչներին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել