2020թ.-ից Վենետիկի պատմական կենտրոն այցելելը վճարովի կդառնա
Իտալիայի Վենետիկ քաղաքի պատմական կենտրոն այցելելը վճարովի կդառնա: Նախատեսվում էր, որ վճարումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա մայիսին, սակայն որոշում է կայացվել օրենքը մինչև 2020թ.-ի հունվար հետաձգել, գրում է ANSA գործակալությունը:
Քաղաքի իշխանությունները պատմական կենտրոնի համար մուտքը վճարովի դարձնելու որոշում կայացրել էին դեռևս այս տարվա փետրվարին: Նախատեսվում է, որ գանձվող գումարները կուղղվեն քաղաքի ըստ արժանվույն պահպանմանը, մասնավորապես՝ զբոսաշրջիկների կողմից փողոցներում թողնված աղբի մաքրմանը:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ 3 եվրոյի չափով վճարումը պարտադիր կլինի քաղաք ժամանող բոլոր անձնաց համար՝ բացառությամբ Վենետո մարզի բնակիչների, որտեղ էլ գտնվում է Վենետիկը, սակայն այս «հարկի» գանձման տեխնիկական մեխանիզմներն այդպես էլ չէին մշակվել: Մասնավորապես հարցեր էին առաջացել այդ գումարը ինքնաթիռի և երկաթուղու տոմսերի, հասարակական տրանսպորտի և ջրային շրջագայությունների մեջ ներառելու վերաբերյալ:
Արդյունքում Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բունյարոն հայտարարել էր, որ «չարժե շտապել»: Նրա խոսքով՝ քաղաքի պատմական կենտրոն մուտք գործելու համար սահմանված հարկը նախ պետք է ներմուծվեր որպես փորձնական միջոց, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ամբողջ ծավալով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն համարվող Վենետիկ քաղաքում մուտքավճարների ներմուծումը տեղի իշխանությունների՝ զբոսաշրջիկների ահռելի հոսքը նվազեցնելու հերթական փորձերից է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...