Ապրիլի 15-ը Մշակույթի միջազգային օրն է
«Կուլտուրա»-ն սանսկրիտից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «լույսի պաշտամունք», որը արտահայտում է գեղեցիկի, կատարյալի իմացության ու ինքնակատարելագործման ձգտումը։ Մշակույթն ուսումնասիրել, այն հիշել ու պահպանել պետք է մշտապես ։ Չէ՞ որ հենց բնության հանդեպ սպառողական վերաբերմունքը, պատմական հուշարձանների ավերումը, հասարակության մեջ հոգեւոր արժեքների ճգնաժամն ու նյութապաշտությունն են անմշակութայնության առաջին նշանները։ Իսկ խիղճը, կարեկցանքը, հպարտությունը՝ այս զգացմունքները բնորոշ են միայն մարդուն ու դրանք կարելի է դաստիարակել ու զարգացնել միայն իսկական մշակույթի օգնությամբ։ Դրա համար էլ , որպեսզի եւս մեկ անգամ շեշտվի մշակութային աշխարհի գործունեության բոլոր ոլորտների կարեւորությունը, ստեղծվել է հատուկ տոն՝ Մշակույթի միջազգային օրը, որը աշխարհի շար երկրներում նշվում է ապրիլի 15-ին։ Այն հիմնվել է 1935-ի ապրիլի 15-ին ընդունված «Գեղարվեստական ու գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պահպանության մասին» պայմանագրի պատվին, որը հայտնի է դարձել որպես Ռերիխի պակտ։
Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես էր եկել Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որը դրանից երկու տարի առաջ էր ստեղծվել Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Այդ հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության ու կրոնի ձեռքբերումների պաշտպանությանն ու բազմապատկմանը։ 2008-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի ու Լիտվայի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվել է Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Ու այսօր այդ տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, հայտնում է Calend-ը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա