Երաժշտության դասերն օգնում են ավելի լավ սովորել դպրոցում. գիտնականներ
Գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել. երաժշտական դպրոցներում սովորողներն ավելի լավ են հանձնում քննությունները կամ ճշգրիտ եւ հումանիտար առարկաների թեստերը։
Փիթեր Գուզուասիսը (Peter Gouzouasis) Բրիտանական Կոլումբիայի համալսարանից (Կանադա) եւ նրա գործընկերները ուսումնասիրել են ավելի քան 100 հազար բարձրդասարանցիների ուսման հաջողությունները, որոնք ավարտական կամ միջանկյալ քննություններ էին հանձնում։ Նշվում է, որ փորձի ենթարկվողների 13 տոկոսը զբաղվել է երաժշտությամբ։
Պարզվել է, որ ուսումը երաժշտական դպրոցում դրականորեն է անդրադարձել մաթեմատիկայում, ֆիզիկայում, կենսաբանությունում, ինչպես նաեւ հումանիտար առարկաներում ուսման առաջադիմության վրա։ Ընդ որում՝ հետաքրքիր օրինաչափություն է պարզվել՝ երաժշտական գործիքներ նվագող դպրոցականներն ավելի լավ են հանձնել քննությունները նրանց համեմատ, ովքեր վոկալի դասեր են առել։ Հատկանշական է, որ ուսման առաջադիմությունը դպրոցում ուղղակիորեն կապված է երաժշտական ոլորտում հաջողությունների հետ։
Գիտնականները չեն բացառում, որ նոտաներ կարդալը եւ լավ նվագել կարողանալը երաժշտական կոլեկտիվներում դրականորեն են ազդում երեխայի ինքնազարգացման վրա։
Հետազոտության տվյալները հրապարակվել են Journal of Educational Psychology ամսագրում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել