Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստան կոմպոզիտորների միության անդամ Ստեփան Շաքարյանը: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թ. տեղափոխվել է Երևան: 1954 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։
1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է եղել։ 1992 թ. դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր է` 1998 թ.-ից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել