Ալեքսիս Օհանյանն իր 95-ամյա պապիկի հետ՝ «Խոստումը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային
Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր պապիկի հետ Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերային: Օհանյանն իր Instagram-ի էջում հոլովակ է հրապարակել եւ գրել.
«Ինձ համար պատիվ է ներկա գտնվել պրեմիերային՝ իմ հերոսներից մեկի, իմ 95-ամյա պապիկ Ջոն Օհանյանի հետ: Թող մեր ժողովուրդը շարունակի աճել աշխարհով մեկ: Նրանք չկարողացան բնաջնջել մեզ եւ չեն կարող ստիպել լռել: Հույս ունեմ, որ այս ֆիլմը կնպաստի Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Շնորհակալ եմ, Քըրք, մեր պատմությունը մեծ էկրաններ բարձրացնելու համար»:
Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին բացի ֆիլմում առանցքային դեր ունեցող արտիստներից՝ Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լեբոն, Անժելա Սարաֆյան եւ այլք, ներկա են եղել նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ՝ Շերը, Սիլվեսթր Սթալոնեն, Օռլանդո Բլումը եւ այլք:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա