Լուվրի թանգարանում «Մոնա Լիզա» կտավի վիրտուալ ցուցադրությունը հասանելի կլինի հոկտեմբերից (լուսանկարներ)
Ամեն օր հազարավոր մարդիկ այցելում են Փարիզում գտնվող Լուվրի թանգարան՝ հիանալու առեղծվածային «Մոնա Լիզա» կտավով։ Սակայն թանգարանը խոստանում է առաջիկայում կտավի ցուցադրությունը հասանելի դարձնել վիրտուալ եղանակով, հաղորդում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի վիրտուալ ցուցադրությունը հասանելի կլինի հոկտեմբերից, որն այցելուներին թույլ կտա «թափանցել» նկարի պաշտպանիչ ապակե շրջանակից ներս և ուսումնասիրել անզեն աչքին աննշմարելի մանրամասները։
Ցուցադրությունը կազմակերպվելու է Վերածննդի դարաշրջանի նկարչին նվիրված տոնակատարությունների շրջանակում։
Թանգարանի մամուլի խոսնակի խոսքով՝ «Մոնա Լիզա․ Ապակուց այն կողմ» ցուցադրությունը նաև թույլ կտա այցելուներին գնահատել Լեոնարդո դա Վինչիի շնորհը՝ որպես Վերածննդի դարաշրջանի նշանավոր գիտնականի, որի ուսումնասիրությունների շառավիղը ներառում էր գյուտարարական, նկարչության, արվեստի և այլ ոլորտներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա