Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի Բեթհովենի «սոլիդ» մազափունջը
Բրիտանական Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի Բեթհովենի «սոլիդ» մազափունջը, որը գերմանացի կոմպոզիտորը կտրել եւ նվիրել է իր ընկերոջը 1826 թվականին, հաղորդում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ լոտը կվաճառվի 19 000 դոլարով, սակայն աճուրդի տան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջնական արդյունքում մազափունջը կարող է վաճառվել ավելի մեծ գումարով:
Նրա խոսքով՝ ավստրիացի դաշնակահար Անտոն Հալմը կոմպոզիտորին խնդրել է կնոջը որպես հիշատակ մազափունջ նվիրել, սակայն Բեթհովենի ծառան դրա փոխարեն այծի մազեր է ուղարկել, ինչը զայրացրել է կոմպոզիտորին:
«Դրանից հետո նա Խալմին մազափունջ է նվիրել, որը կտրել է գլխի հետեւի հատվածից՝ գրելով, որ Խալմը կարող է վստահ լինել, որ դրանք իսկական են»,- պատմել է աճուրդի տան ներկայացուցիչը:
Հալմն ավելի ուշ մազափունջը նվիրել է իր ուսանողին, որը ֆորտեպիանոյի պրոֆեսոր էր Վիեննայի կոնսերվատորիայում: Մազափնջի իսկությունը հաստատել է նաեւ Ալեքսանդր Ուիլք Թեյերը, որը Բեթհովենի առաջին գիտական կենսագրության հեղինակն է:
Ավելի վաղ աճուրդի տունը վաճառքի է հանել Բեթհովենի մազափունջը, որը կտրվել է 1827 թվականին նրա մահվան օրը, ինչպես նաեւ այլ կոմպոզիտորների՝ Շոպենի, Մոցարտի մազափնջերը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա