«Ոչ թե քաղաքականություն է, այլ մարազմ». Սոսո Պավլիաշվիլին քննադատել է Վրաստանում ռուսական էստրադան արգելելու վերաբերյալ խնդրագիրը
Ռուսական էստրադայի ծագումով վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին արձագանքել է վրացական սոցկայքերում տարածված խնդրագրին, որի հեղինակները պահանջում են սննդի հանրային կետերում արգելել ռուսական էստրադան, գրում է gazeta.ru-ն:
Նրանց համոզմամբ՝ ռուսական երգեր միացնելով՝ այդ հաստատությունների տերերը փորձում են առավելագույն կոմֆորտ ստեղծել ռուս զբոսաշրջիկների համար՝ ուշադրություն չդարձնելով այն փաստին, որ երկու երկրների միջև լարված հարաբերություններ են:
Պավլիաշվիլիի կարծիքով՝ նման արգելքի սահմանումը հիմարություն է և պետք չէ այդ մասին խոսել:
«Դա արդեն քաղաքականություն չէ, այլ մարազմ է: Ընդհակառակը՝ պետք է գրել, որ ոչ միայն ռուս, այլև մյուս բոլոր զբոսաշրջիկներն իրենց շատ լավ են զգում Վրաստանում»,-ասել է երգիչը՝ խնդրագրի հեղինակներին «սադրիչներ» անվանելով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա