Հայաստանը գրավել է Առաջին մրցանակը՝ Հռոմում կայացած երաժշտական մրցույթում
Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստյանը Հռոմում կայացած MELOS ամենամյա երաժշտական միջազգային մրցույթում գրավել է 1-ին պատվավոր մրցանակը:Ինչպես նշում է ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Ռիկարդո Մարինին, այս տարի մրցույթը անցել է տարբերկատեգորիաներով՝ դաշնամուր, լարային գործիքներ եւ վոկալ: 2017թ. մրցույթն աչքի է զարնել մասնակիցների առավել բարձր պատրաստվածությամբ եւ մասնագիտական հմտություններով: Մրցույթին նաեւ մասնակցել են երիտասարդ երաժիշտներ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ուկրաինաից, Ռուսաստանից, Մոլդովայից:
Պրոֆեսոր Մարինիի խոսքով, Լաուրա Գալստյանի կատարումն առանձնացավ բացառիկ դաշնամուրային փայլուն տեխնիկայով, ինչպես նաեւ նուրբ երաժշտականությամբ, ճաշակով եւ արտիստիզմով: Լաուրա Գալստյանը մրցութային ծրագրում ներառել էր Վ.Ա.Մոցարտի, Ֆ.Շոպենի եւ Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից: Նա ներկայացնում էր Հայաստանը:
Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է: Նշենք, որ վերոնշյալ մրցույթում Հայկ Մելիքյանը՝ որպես լավագույն ուսուցիչ, պարգեւատրվել է պատվավոր դիպլոմով:


















































«Նոր ալիք 2018». Գեւորգ Հարությունյանը գրավեց երկրորդ տեղը
Գեւորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ «Նոր ալիքում»՝ ստանալով առավելագույն միավորները (Տեսանյութ)
«Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչները խառնել են Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների թվերը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա