Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրում Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել Մակրոն Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրումԱյս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել ՄակրոնՎեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում էԲրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
Մշակույթ

Հաագայում տոնել են Շառլ Ազնավուրի 95-ամյակը

Մայիսի 27-ին Gymnasium Haaganum հեղինակավոր կրթօջախում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում կայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն, որը նախաձեռնել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Diplomat Magazine-ի աջակցությամբ։

Համերգին ներկա են եղել Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արդարադատության միջազգային դատարանի ղեկավարությունը, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, արվեստի գործիչներ, գործարար շրջանակների և հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպմանը ներգրաված կազմակերպություններին, նշելով, որ այդպիսով հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի Ազգային հերոս և Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթի լավագույն դեսպան Շառլ Ազնավուրին և նրա ժառանգությանը։ «Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու Ազնավուրին, վերհիշում եմ նրա խոսքերը. «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»:

Այսօր հավասարապես կարող ենք հավելել՝ և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի: Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:

Եվ եթե Ազնավուրը ճանաչվել է «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան նրան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը նրան Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար նա այն այցեքարտն է, որի շնորհիվ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում», ասել է դեսպան Բալայանը։ Հանդիսավար, Հաագայի «Club Amitie» ակումբի ղեկավար Դոմինիք Պետերսը (Dominique Peters) ներկայացրել է Շառլ Ազնավուրի անցած ուղին և նվաճումները երաժշտության բնագավառում, նրա մարդասիրական գործունեությունը։

Ներկաները դիտել են «Ազնավուր» հիմնադրամի կողմից հատուկ Հաագայում կայանալիք համերգի համար տրամադրված Շառլ Ազնավուրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ Ազնավուրի ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել դաշնակահար Արայիկ Միրզոյանը, Հաագայի ֆրանսիական դպրոցի սաների «Aznaband» երգչախումբը, երգիչ Վարդգես Խանջարյանը։ Համերգին հաջորդել է տոնական ընդունելություն։