«Նրա արվեստը դիմակայել է ժամանակի և սահմանների փորձությանը». այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան
1924թ. մայիսի 22-ին Փարիզում լույս աշխարհ է եկել աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը՝ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որն ավելի ուշ ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային արտիստ:
Այսօր Ազնավուրը կդառնար 95 տարեկան: Այս կապակցությամբ Russia Today կայքն անդրադարձ է կատարել 2018թ. հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացած լեգենդար շանսոնյեին:
Իր կարիերայի ընթացքում Ազնավուրը գրել է ավելի քան 1300 երգ, նկարահանվել 60-ից ավելի ֆիլմում և վաճառել 200 մլն-ից ավելի ձայնասկավառակ: Նրա ստեղծագործությունները ներառվել են այնպիսի հայտնի կատարողների երգացանկերում, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Էդիտ Պիաֆը, Խուլիո Իգլեսիասը:
Գտնվելով փառքի և ճանաչման գագաթնակետին՝ Ազնավուրը երբեք չի մոռացել իր հայկական ծագման մասին. Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի կապակցությամբ նա Ժորժ Գարվարենցի հետ գրել է «Նրանք ընկան» երգը՝ նվիրված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
1988թ. Սպիտակում և Լենինականում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա հիմնել է բարեգործական հիմնադրամ:
2008թ. Ազնավուրը ՀՀ անձնագիր է ստացել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը