Քանյե Ուեսթը, Դրեյքը եւ Ջասթին Բիբերը բոյկոտում են առաջիկա «Գրեմմին»
«Գրեմին» առանց սկանդալների «Գրեմի» չէ։ Փետրվարի 12-ին միլիոնավոր ֆանատներ անհամբերությամբ կսպասեն երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը։
Բայց առաջիկա երաժշտական տոնը, ըստ երեւույթին, կընթանա առանց Քանյե Ուեսթի, Ջասթին Բիբերի եւ ռեփեր Դրեյքի։ Համենայն դեպս, այսպես են հայտնում TMZ–ի աղբյուրները։
22-ամյա Բիբերը կարծես թե արդեն այլ միջոցառումներ է պլանավորել այդ օրը։ Երգիչը համարում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները սկսնակ արտիստներին անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում։ Ի դեպ, նույն պատճառներով չի հայտնվի նաեւ 30-ամյա Դրեյքը, որը «Գրեմիի» է առաջադրվել 8 անվանակարգերում։ Երաժիշտը, ըստ երեւույթին, շոուն կդիտի հեռուստացույցով՝ Ջեյ Լոյին գրկած, ինչը, չենք վիճում, շատ ավելի լավ է։
Եվ աղմկոտ սկանդալների 39-ամյա հերոս Քանյե Ուեսթը նույնպես մտադիր չէ ներկայանալ արարողությանը։
Քանյեն վստահ է, որ կազմակերպիչները ուշադրություն չեն դարձնում ոչ միայն երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտներին, այլ նաեւ սեւամորթ արտիստներին։


















































Հղի Բեյոնսեի ելույթը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը
Գրեմիի մրցանակը ստանալու համար բեմ են բարձրացել առանց տաբատների
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա