Ջորջ Քլունին՝ «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային
Լոնդոնում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել հայտնի դերասան Ջորջ Քլունին: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի սաունդթրեքի կատարող Քրիս Քորնելի Twitter-ի էջից:
Հայտնի մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասաններ Սիլվեսթր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, իսկ երեկ՝ նաեւ օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: Վերջինս իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.
«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:
Ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը:


















































Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմին
Էլթոն Ջոնը կկազմակերպի հայերի Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա