Իսրայելի մշակույթի նախարարը հրաժարվել է ներկա լինել «Եվրատեսիլին»
Կառավարության նիստի ժամանակ Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ ներկա չի լինի «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենում այսօր` Թել Ավիվում: Այս մասին հայտնում է Israelinfo-ն:
«Ինձ հրավիրել են, բայց ես մերժել եմ»,- հայտարարել է նա` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:
Մեկ տարի առաջ Ռեգևը շատ էր ոգևորվել Իսրայելի ներկայացուցչի հաղթանակի առիթով և ցանկանում էր ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպչական աշխատանքներին: Նա պնդում էր, որ մրցույթն անցկացվի Երուսաղեմում և շատ այլ բարձրագոչ հայտարարություններ էր կատարում, որոնք նաև քաղաքական բնույթի էին:
Կրքերը հանդարտվեցին, երբ կառավարության իրավական խորհրդատուն նախարարին բացատրեց, որ «Եվրատեսիլն» անցկացվում է ոչ թե կառավարության, այլ եվրոպական անկախ հեռարձակող ընկերության կողմից, և որ մշակույթի նախարարը լիազորված չէ մրցույթի կազմակերպիչներին պայմաններ թելադրել:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան