Ալսուի ընտանիքը պատասխանել է «Ձայնը. Երեխաներ» նախագծի արդյունքները գաղտնի պահելու մասին մեղադրանքին
Երգչուհի Ալսուի ընտանիքը չի խնդրել գաղտնի պահել «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի եզրափակչի արդյունքների ստուգման տվյալները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երգչուհու տնօրեն Սերգեյ Մադեևը:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ նախագծում հաղթած Միկելայի հայրը՝ Յան Աբրամովը, պահանջել է արգելել վերստուգված արդյունքների հրապարակումը:
«Ոչ ոք չի դիմել, ո՛չ հոլանդական Talpa ընկերությանը, ո՛չ այլ ընկերությունների և մարդկանց, որոնք կապ ունեն հեռուստաշոուի կազմակերպման հետ», - ասվում է ընտանիքի հայտարարության մեջ:
Աբրամովների կարծիքով՝ այդ լուրերը տարածել են հասարակական կարծիքը շահարկելու, ինչպես նաև երեխայի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:
Հիշեցնենք, որ երաժշտական նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքների հրապարակումից հետո քննարկումների և դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացել օգտատերերի շրջանում: Շատերը կարծում էին, որ Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելան, այնքան էլ արժանի չէր հաղթանակի: Միկելան եզրափակչում հաղթող է ճանաչվել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ստացած ձայների շնորհիվ:
ՌԴ Առաջին ալիքը, որը հեռարձակում է հեռուստաշոուն, խոստացել էր ստուգել քվեարկության արդյունքները:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան