Շառլ Ազնավուր. «Հայաստանին օգնություն է հարկավոր» (տեսանյութ)
«Հայաստանին օգնություն է հարկավոր: Այն ուրիշ երկրներով շրջապատված փոքր երկիր է. ոմանք ընկերներ են, ոմանք՝ թշնամի»,– «Առաջին ալիքի» «Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի եթերում ասել է ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը։
«Կցանկանայի Հայաստանի շուրջ միայն ընկերներ տեսնել, բայց պետք է, որ նրանք էլ մեր արժեհամակարգն ունենան: Արժեհամակարգի խնդիր է. նավթի կամ հողի խնդիր չէ: Ինձ հետաքրքրում է, որ մարդը մարդ մնա»,– ասել է երգիչը։
Ազնավուրը պատմել է նաև իր ընտանիքի մասին, կնոջ հետ երկարատև հարաբերությունների (այս տարի կնշեն ամուսնության 50–ամյակը) հարցում կարևորել է իրար հակասող բնավորությունների համադրումը։
«Ջերմությունը և ցուրտն ամուսնացել են: Նա շվեդուհի է, ես՝ հայ: Ամեն ինչ հիանալի աշխատում է, ամեն ինչ մինչ այժմ պահպանվում է», - ասել է շանսոնյեն։
7or.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա