«Պատրա՞ստ եք մեծ շոուի». Սրբուկը երկրորդ փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում (ֆոտո)
Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանի պատվիրակ Սրբուկի երկրորդ փորձը։ Այս մասին քիչ առաջ Սրբուկը հայտնել է իր միկրոբլոգում։
«Այսօր իմ երկրորդ փորձն եմ ունեցել։ Պատրա՞ստ եք մեծ շոուի։ Մայիսի 16 (2-րդ կիսաեզրափակիչ)։ Պատրաստվեք քվեարկել համար 1-ի օգտին»,- գրել է Սրբուկն ու լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք՝ իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում Սրբուկն ասել էր, որ եվրատեսիլյան առաջին փորձից հիանալի տպավորություններ ունի: «Աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ մեր պատկերացրածով ստացվի»,-նշել է երգչուհին՝ հավելելով. «Ուրախ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել մասնակցելու տարբեր երաժշտական մրցույթների, որոնց շնորհիվ ավելի պատրաստ եմ ներկայանում «Եվրատեսիլ»-ին»,- նշել էր նա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա