Համացանցում է հայտնվել Սերգեյ Լազարևի ելույթի առաջին փորձի տեսանյութից հատված (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևի ելույթի առաջին փորձի տեսանյութը:
Ելույթից հատված ցուցադրող տեսանյութում երևում է մթության մեջ տեղադրված հարթակ՝ 8 էկրաններով:
«Դեռ քիչ բան է հասկանալի այս տեսանյութից, սակայն միանգամից բոլոր գաղտնիքները բացահայտել էլ պետք չէ: Մենք շատ ենք ձեր աջակցությունն ակնկալում»,- գրել է արտիստն Instagram-ում:
«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Սերգեյ Լազարևը Scream երգով հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչում:
Հայաստանը կներկայացնի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան), որը Walking Out երգով հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա