11 օրում՝ ավելի քան 2 մլրդ դոլար. «Վրիժառուներ. Խաղի ավարտ»-ը դարձել է բոլոր ժամանակների 2-րդ ամենաեկամտաբեր ֆիլմը
Disney/Marvel ստուդիաների արտադրության «Վրիժառուներ. Խաղի ավարտ» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հայտնվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար՝ ամենակարճ ժամանակահատվածում 2 մլրդ դոլարի շեմը հաղթահարելու ռեկորդ սահմանելով:
Մինչ այս՝ ռեկորդը պատկանում էր Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ին, որը 2 մլրդ դոլարի շեմը հաղթահարել էր 47 օրում:
Ինչպես նշում է Variety-ն, այն 11 օրվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքել է 2,188 մլրդ դոլար՝ դառնալով բոլոր ժամանակների երկրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը:
Աղբյուրը մանրամասնում է, որ համաշխարհային կինոարդյունաբերության ոլորտում կա հինգ ֆիլմ («Վրիժառուներ. Խաղի ավարտ»-ը ներառյալ), որոնք կինոթատրոններում տոմսերի վաճառքի շնորհիվ գերազանցել են 2 մլրդ դոլար եկամտի շեմը: «Ավատար»-ը հավաքել է 2,78, «Տիտանիկ»-ը՝ 2,187, «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք»-ը՝ 2,06, «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ»-ը՝ 2,04 մլրդ դոլար:
Սուպերհերոսների մասին բլոքբասթերում նկարահանվել են Ռոբերտ Դաունի կրտսերը (Երկաթե մարդ), Սքարլետ Յոհանսոնը (Սև այրի), Քրիս Էվանսը (Կապիտան Ամերիկա), Մարկ Ռուֆալոն (Հալք), Բրի Լարսոնը (Կապիտան Մարվել), Քրիս Հեմսվորթը (Թոր), Փոլ Ռադը (Մրջյուն մարդ):


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան