«Ամբերդ ամրոց» արգելոցում շինարարություն իրականացնող Մանուկ Մանուկյանն ազատվել է աշխատանքից. Մշակույթի փոխնախարար
Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված եւ 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից:
Հիշեցնենք, որ օրերս «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում շինաշխատանքներ էին սկսվել։ Լրագրողների ահազանգից հետո մշակույթի նախարարությունը զբաղվել է խնդրով, իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարություն իրականացնող սեփականատիրոջը սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, եւ շինարարական աշխատանքները դադարեցվել են:
Նշենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել է 2013 թվականին, նույն թվականին էլ արդեն պահպանման գոտուց դուրս մնացած տարածքը սեփականաշնորհվել է այն ժամանակ պատմամշակութային արգելոցի տնօրեն Սիրակ Մանուկյանի կողմից:
Նրա հայրը՝ Մանուկ Մանուկյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի մարզային աշխատակից է եւ հանձնաժողովի անդամ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա