Մարիինյան թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը դարձել է միջազգային օպերային մրցանակաբաշխության դափնեկիր
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը դարձել է հեղինակավոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» (International Opera Awards) մրցանակի դափնեկիր, որն անվանում են օպերայի ոլորտի «Օսկար»:
Ինչպես հայտնում է rusarminfo-ն, հայազգի երգչուհին մրցանակի է արժանացել «Տարվա մեներգչուհի» անվանակարգում՝ համանուն օպերայում «Սալոմեայի» դերի համար, որը կատարել է Զալցբուրգի երաժշտա-թատերական փառատոնում:
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Վիլնյուսում՝ օպերային արտիստներ Իրենա Միլկեվիչուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում: Երգչուհին հանդես է եկել նաև Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում, իսկ 2012-ից ելույթ է ունենում Մարիինյան թատրոնում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա