National Geographic-ը ներկայացրել է հայկական 9 ճաշատեսաների «հիթ-շքերթը»
«National Geographic» ամսագրի ռուսական տարբերակը հոդված է հրապարակել հայկական խոհանոցի մասին՝ պատմելով ավանդական ճաշատեսակների մասին...
«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, այեւ քյալլան, գաթան, ինչպես նաեւ բազմաթիվ ճաշատեսակներ, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ երբեք չեք լսել, եթե չեք եղել Հայաստանում։ Մթերքն այստեղ պատրաստվում է ոչ միայն երեւակայությամբ, այլեւ հոգով։ Դրանում կարելի է համոզվել Երեւանի եւ երկրի այլ քաղաքների գրեթե յուրաքանչյուր ռեստորանում»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակները ներկայացրել են հայկական 9 ճաշատեսակների հիթ-շքերթը, որոնք բնորոշ են միայն հայկական խոհանոցին՝ օրինակ ավելուկով ապուր, խաշ, բաստուրմայով ձվածեղ, քյալլա, ղափամա, տոլմա, գաթա, հարիսա, ժենգյալով հաց։
«Լցոնված կանաչիով բլիթները համարվում են արցախյան խոհանոցի այցեքարտը։ Ժենգլայով հացը լինում է գարնանային եւ աշնանային. տարվա եղանակից կախված է կանաչիների քանակը, որոնք ներառված են խճողակի բաղարդատոմսում։ Գարնանը դրանց թիվը 10-16 է, աշնանը՝ 24։ Շատ կարեւոր է ճիշտ ընտրել համեմունքները, որպեսզի այն դառնահամ կամ չափազանց թթու չստացվի»,- նշված է հոդվածում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա