Երգչուհի Սվետլանա Լոբոդային Եվրոպայում դատի կտան
Երգչուհի Սվետլանա Լոբոդայի եվրոպական տուրի կազմակերպիչները որպես փոխհատուցում իրենց գործարար համբավի եւ ֆինանսական կրած վնասների համար դատի են տվել երգչուհուն եւ պահանջում են մի քանի տասնյակ հազար եվրո։
Стархит-ի փոխանցմամբ, Berin Iglesias Art ընկերությունը արդեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ երգչուհու՝ գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի դատարան։ Ըստ հայցի, համերգային շրջագայության ժամանակ Լոբոդան սիստեմատիկ կերպով ուշացել է համերգներից մինչեւ մեկ ժամ, երբեմն էլ ավելի շատ, ինչով պայմանավորված է, կազմակերպիչները ստիպված են եղել համերգասրահների ու մեքենաների վարձույթի համար ավելի շատ վճարել։ Կազմակերպիչները մի քանի անգամ խնդրել են արտիստուհուն հետեւել գրաֆիկին, սակայն ապարդյուն։ Անարդյունք են եղել նաեւ խաղաղ կամ արտադատական ճանապարհով փոխհատուցման ստացումը։
Կազմակերպիչների ներկայացուցիչը հայտարարել է Стархит-ին փոխանցել է, որ դրամական հատուցումը հարցի դեռ մի կողմն է, քանի որ կա նաեւ բարոյական կողմը։ Մասնավորապես, երգչուհու ուշացումների համար իրենք մշտապես ստիպված են եղել լսելու վիրավորանքներ իրենց հասցեին եւ ստեղծված իրավիճակը լրջորեն վնասել է Berin Iglesias Art-ի գործարար համբավն ու բարի անունը։ Ընկերությունը չեղարկել է Լովոդայի համերգը Մոնակոյում, որը տեղի էր ունենալու այս ամառը եւ երգչուհուն իր «սեւ ցուցակում» է ներառել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա