Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում` սպասելով Սրբագործ կրակի իջնելու հրաշքին (ուղիղ միացում)
Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, շաբաթ հավաքվել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում և դրան հարակից հրապարակում: Մի քանի ժամ տևած աղոթքներից հետո նրանք սպասում են Սրբագործ կրակի իջնելու հրաշքին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Երուսաղեմից:
Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:
Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։
Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:
Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն:
Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշել է մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 21-ին:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել՝ սեղմելով այստեղ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա