Վերակառուցման ժամանակ Նոտր Դամը փակ չի լինի այցելուների համար
Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ էր տեղի ունեցել, 5 տարի փակ չի լինի, հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտատարել էր հինգ տարվա ընթացքում տաճարը վերականգնելու մտադրության մասին:
«Ոչ, չեմ կարծում», - BFMTV հեռուստաալիքի եթերում ասել էր մշակույթի նախարարը`պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք տաճարը փակ կլինիի հինգ տարվա ընթացքում:
Ընդ որում նախարարը չի մանրամասնել, թե երբ Նոտր Դամը բաց կլինի այցելուների համարա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա