Նոտր Դամում գտնվել է տաճարի սրածայր աշտարակի աքլորի ֆիգուրը սրբերի մասունքներով
Վերականգնողական ծառայության աշխատակիցները, որոնք հետազոտում են Նոտր Դամը հրդեհից հետո, գտել են տաճարի սրածայր աշտարակը զարդարող մետաղյա աքլորի ֆիգուրը։ Նրանք կարծում էին, թե հրդեհը ոչնչացրել է այն։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տաճարի սրածայր աշտարակը սկզբում հանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Այն վերականգնվել է նոր տեսքով տաճարի վերականգնման ժամանակ, որն իրականացրել է ֆրանսիացի ճարտարապետ եւ միջնադարյան արվեստի գիտակ Էժեն Վիոլե լը Դյուկը XIX դարում։ Սրածայր աշտարակի գագաթին աքլորի ֆիգուրն էր դրոշմված մետաղից, ներկված կանաչ գույնով։
Գաղիական աքլորը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է։ Ֆիգուրի ներսում Փարիզի հովանավորներ սուրբ Ժենեւեւի եւ սուրբ Դիոնիսիոսի մասունքներն են։ Բացի այդ, այնտեղ է գտնվել Քրիստոսի փշե պսակի մի ոչ մեծ կտոր, որը ձեռք է բերվել 1239-ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ի կողմից եւ պահվել տաճարի գանձարանում։ Այս բոլոր մասունքները, որոնք տեղադրված են եղել սրածայր աշտարակի գագաթին, նախատեսված են եղել քաղաքը փորձանքներից պաշտպանելու համար։


















































Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայրը չի բացառում, որ հրդեհի պատճառը համակարգչային համակարգի խափանումն էր
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը