Ֆրանսիայի նախագահը նշել է, թե քանի տարում ամբողջությամբ կվերականգնվի Փարիզի Աստվածամոր տաճարը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է իր ժողովրդին և հայտարարել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այրվել է հրդեհի արդյունքում, կվերականգնվի առաջիկա 5 տարիների ընթացքում: Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն:
«Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցումից հետո շատ ավելի գեղեցիկ տեսք կունենա: Աշխատանքները պլանավորում ենք կատարել առաջիկա 5 տարիների ընթացքում: Մենք դա կարող ենք անել, մենք այն կվերականգնենք»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
«Ֆրանսիացիներ, ֆրանսուհիներ, և դուք` օտարերկրացիներ, որոնք սիրում են Ֆրանսիան և Փարիզը, ուզում եմ Ձեզ ասել, որ կիսում եմ Ձեր ցավը: Հիմա պետք է գործել և մենք կգործենք, մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- հավելել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ էր մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա