Վերկա Սերդյուչկան ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019»-ին
Ուկրաինացի երգիչ, երգահան և հեռուստահաղորդավար Անդրեյ Դանիլկոն՝ առավել հայտնի Վերկա Սերդյուչկա բեմական կեղծանվամբ, ելույթ կունենա Թել Ավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին 45-ամյա երգիչը հայտնել է իր ինստագրամյան էջում:
Դանիլկոյի գրառման համաձայն՝ նա ելույթ կունենա անցած տարի մրցույթի հաղթող ճանաչված Նետա Բարզիլայ «Խաղալիք» երգի ներքո: Բեմ դուրս կգան նաև 2014թ.-ի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը, հայտնի երգչուհի Մադոննան, իրսայելցի դերասանուհի և մոդել Գալ Գադոթը, ինչպես նաև այլ հայտնիներ:
Վերկա Սերդյուչկան մրցույթում Ուկրաինան ներկայացրել է 2007թ.-ին՝ գրավելով 2-րդ տեղը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը Թել Ավիվում: Հայաստանը մրցույթում կներկայացնի Սրբուկը՝ Walking Out երգով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա