Էրբիլում բացվել է առաջին հայկական եկեղեցին
Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը մայրաքաղաք Էրբիլում բացել է առաջին հայկական եկեղեցին: Այս մասին հայտնում է Western Armenia TV-ն:
Աինքավա շրջանում գտնվող եկեղեցին կառուցվել է մշակութային ժառանգության եւ կրոնի հարցերով նախարարության ղեկավարությամբ:
Օծման արարողությանը մասնակցել են Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արտասահմանցի հյուրեր:
«Եկեղեցու բացումը հերթական ավանդն է Քրդական տարածաշրջանում տարբեր ազգային եւ կրոնական խմբերի խաղաղ գոյակցության մեջ»,- հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչ Սաֆին Դիզայեն:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանում բնակվում է մոտ 120 հազար քրիստոնյա: Խորհրդարան է ընտրվում 111 պատգամավոր, որոնցից 5-ական մանդատ հատկացվում է թուրքմեն եւ քրիստոնյա համայնքներին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա