Օրբելյանը հերքեց Ռիտա Սարգսյանի միջնորդությամբ Օպերային թատրոնի տնօրեն նշանակվելու մասին լուրերը
Ես չեմ նշանակվել իշխանությունների կողմից, այլ նշանակվել եմ, որովհետեւ ես Կոնստանտին Օրբելյանն եմ եւ եթե Օրբելյանը պետք է այս երկրին, ապա Կառավարությունը միջոց կգտնի ինձ հրավիրելու համար: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով մեկ շաբաթ առաջ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է նույն կառույցի տնօրենի պաշտոնից՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նրան ցանկանում եմ պաշտոնից հեռացնել Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների պատճառով եւ մասնավորապես նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որն էլ պնդել է նրա նշանակման մասին:
Օրբելյանի խոսքով՝ նա «ընկերության շնորհիվ» չի նշանակվել այդ պաշտոնին: «Կարծում եմ, որ թեկնածուները շատ են եղել, եւ ես չեմ խնդրել այդ պաշտոնի համար: Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնակատարը վերջերս շատ է սխալվում:
Նա անգամ ասել է, որ ինձ իբրեւ թե քիչ էր մնում նշանակեին Գեղամ Գրիգորյանի մահվան օրը: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչով է նա առաջնորդվում», -ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ Հայաստանում մոտ 3 մլն մարդ է ապրում եւ նրանց ճնշող մեծամասնությունը ապրել եւ աշխատել է ինչպես խորհրդային իշխանության , այնպես էլ ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները