«Ունիվերի» Վալյան բազմազավակ հայր է դարձել
Թատրոնի եւ կինոյի 36-ամյա ռուս դերասան, «Ունիվեր» սերիալի աստղ Ալեքսանդր Ստեկոլնիկովը բազմազավակ հայր է դարձել։ Նրա կինը՝ Մարիան դերասանին նվիրել է երրորդ երեխային։ Այս անգամ նրանք աղջիկ են ունեցել։ Այս մասին հայտնում է Star News Telegram ալիքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։ Ընտանեկան զույգն արդեն երկու որդի ունի՝ Գեորգին եւ Իվանը։
«Ի դեպ, «Ունիվերի» Սաշան շատ խաբուսիկ արտաքին ունի, կյանքում նա ավելի լավն է», - կատակում են հեղինակները։
Ալեքսանդր Ստեկոլնիկովը ծնվել է 1982թ․-ի նոյեմբերի 25-ին, Լենինգրադում։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան, 2004թ․-ին աշխատում է թատրոնում։ Նա հայտնի է դարձել «Կոտրված լապտերների փողոց-4» եւ «Ունիվեր» սերիալներից։ Ի դեպ, ինքը դերասանը պատմել է, որ «Ունիվերում» նկարահանվելու հայտնէ ներկայացրել դեռեւս 2008թ․-ին, սակայն նրան նկարահանվելու են հրավիրել միայն հինգ տարի անց՝ 2013թ․-ին։ Նկարահանումների համար նա Կրասնոդարից տեղափոխվել է Մոսկվա։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա