Արա Շիրինյանը Ռուբեն Ջաղինյանի փոխարեն
Հենց նոր տեղեկացանք, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ռեժիսոր Արա Շիրինյանը։
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 23 թեկնածու, այդ թվում Տիգրան Հակոբյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Արայիկ Մանուկյանը և ուրիշներ։
Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 3 ձայն Արա Շիրինյան, 1 ձայն Մեսրոպ Մովսիսյան, 1 ձայն Տիգրան Հակոբյան։
Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում:
Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:
1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:
Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:
1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա