Արտոնյալներ որեւէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանի մասին
Եթե կա օրենք, այն գործում է բոլորի համար, եւ արտոնյալներ որեւէ ոլորտում չեն կարող լինել: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի` պաշտոնից ազատմանը:
«Այն պրոցեսը, որ ես տեսել եմ եւ բողոքի ակցիաները, որոնց մասին տեղեկացված եմ, ինչպես նաեւ այն հիմնավորումները, որոնք բերվում են մշակույթի ոլորտի մասնագետների կողմից Օրբելյանի վերաբերյալ, իմ կարծիքով՝ այդտեղ կա նաեւ մի փոքր խնդիր: Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, սա հստակ պետք է լինի: Հարգելով պարոն Օրբելյանի վաստակը այդ ոլորտում, այնուամենայնիվ, արտոնյալներ որեւէ ոլորտում չեն կարող լինել, նույնիսկ մշակույթի ոլորտում»,- նշեց փոխվարչապետը:
Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի բոլոր թատրոնների՝ վարչապետին ուղղված բաց նամակին, որտեղ նրանք պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը, Տիգրան Ավինյանը նշեց. «Քանի որ այս օպտիմալացման պրոցեսում մշակույթի նախարարությունը միանալու է կրթության եւ գիտության նախարարությանը, կարծում եմ՝ այդ փուլում մենք կգանք այդ հարցերի լուծմանը»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա