Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրում Այս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել Մակրոն Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ Միացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվի Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև Բացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում է Շնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին Խախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններում Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:

Վեոլիա Ջուրը ջրաչափերի վրա գերժամանակակից սարքավորումներ է տեղադրումԱյս թշնամական գործողությունների տարածումը Ռուսաստանի կողմից վտանգավոր սրման արտացոլումն է. Էմանուել ՄակրոնՎեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում էԲրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբՄիացյալ Թագավորության ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը չի վերացվիՌոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայանՀուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջևԲացահայտել հայկական գինին հենց այնտեղ, որտեղ այն ծնվում էՇնորհավոր, աղջիկ է. այնքան սպասված այս արտահայտությունը երբեմն, ցավոք, կարող է ճակատագրական դառնալԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասինԽախտումներ չեն հայտնաբերվել գազավորված ըմպելիքների միայն 2 ընկերություններումՊետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 28 մլն ՀՀ դրամի վնաս:Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստան
Հայաստան

Եթե պետք է օրենքը փոխվի, որ Կ. Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ. Գեւորգ Գորգիսյան

Եթե պետք է օրենքը փոխվի, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որը եկել էր տնօրենի ազատման դեմ բողոքող արտիստների հետ հանդիպելու։

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ Օրբելյանը չի կարող միաժամանակ զբաղեցնել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։


«Դեպքեր կան, երբ օրենքները կարելի է փոխել։ Օրենքները երկաթի վրա դաջված չեն, ենթակա են փոփոխման, պետք է հասկանալ, թե ինչու է այդպես եղել եւ եթե հիմա կա օրենքը փոխելու պահանջ, ուրեմն պետք է օրենքը փոխել։ Օրենքներն, ի վերջո, կոչված են ծառայելու ժողովրդին ու հանրությանը, եւ հիմա եթե պետք է օրենքը փոխվի, որ պարոն Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ»,–ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Պատգամավորը վստահ է՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը պետք էր հանդիպում կազմակերպեր Օրբելյանի եւ թատրոնի տնօրենի իրենց թեկնածուի հետ՝ հասկանալու համար՝ որքանով է հնարավոր նրանց համատեղ աշխատանքը. «Եթե կա տնօրենի նոր թեկնածու, ուղղակի կարելի էր կանչել այդ ինչ–որ մեկին, կանչել պարոն Օրբելյանին, նախարարի պաշտոնակատարի մոտ նստեին, հասկանային կարող են միասին աշխատել, չեն կարող, կամ ինչ գործառույթներ է իրականացրել պարոն Օրբելյանը Օպերայի եւ բալետի թատրոնում, որով կարողացել է ապահովել այն բումը, որ մենք հիմա ունենք, որովհետեւ տարիներ շարունակ ոչինչ չի եղել այս շենքում, ուղղակի տոնածառի հանդեսներ են միայն եղել»։

Պատգամավորը հայտնեց՝ Ազգային ժողովում պատրաստվում են համապատասխան քննարկում անել նախարարի պաշտոնակատարի հետ, նաեւ ԼՀԿ–ից դիմել ենք նախարարի պաշտոնակատարին պարզաբանումներ ստանալու համար։

Խոսելով մշակույթի պաշտոնակատարի աշխատանքի մասին՝ Գորգիսյանն ասաց, որ եթե ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ այսքան դժգոհ են նրանից եւ ոլորտում առկա խնդիրները ոչ թե պակասել են, այլ ավելացել են, ապա «նա սխալ է աշխատել, ուստի կառավարությունը նրա աշխատանքին պետք է տա քաղաքական գնահատականին»։

Պատգամավորի համար ընդունելի չէ Օրբելյանի՝ հայերենին չտիրապետելու պահանջը. «Կոնստանտին Օրբելյանին, իմանալով, որ հայերենին չի տիրապետում, հրավիրել ենք Հայաստան՝ վերածնելու թատրոնը եւ բալետը եւ դա նրա մոտ ստացվել է։ Մենք արտասահմանում բնակվող հայերի ներուժն օգտագործելու խնդիր ենք դնում, եթե հայերենի պահանջը դնենք, շատ մեր մասնագետներ հայերենին չեն տիրապետում։ Պատերազմում հաղթելու մեծ դեր ունեցած մարդիկ հայերեն չեն խոսում, Կոմանդոսը նորմալ հայրենե չի խոսում, միայն հայերենի իմացությամբ չի կարելի սահմանափակում դնել»։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ԼՀԿ–ական անդամ Աննա Կոստանյանն էլ իր հերթին ասաց, որ սխալ է միայն օրենքին հղում կատարելը՝ չնշելով, թե արդյոք Կոնստանտին Օրբելյանը արդյունավետ աշխատել է, թե ոչ։ Նա նշեց, որ մշակույթի ոլորտում օրենսդրական բացերին առաջիկայում նախատեսում են անդրադառնալ, սակայն միայն լավ ուսումնասիրությունից հետո։

Նշենք, որ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, ինչպես նաեւ աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին:

Որպես ազատման պատճառ նրանք նշել են մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալը:

Հիշեցնենք, որ օրերս Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով միայն գեղարվեստական ղեկավար: Ինքը՝ Օրբելյանը հայտարարել է, որ այդ դեպքում ընդհանրապես կհեռանա թատրոնից:

Բացի այդ, նախօրեին Հայաստանի թատերական գործիչների միությունում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի մասնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը:

Նամակի տակ ստորագրել են Հայաստանի գրեթե բոլոր թատրոնների ղեկավարները: