Rammstein-ի նոր տեսահոլովակը սկանդալ է առաջացրել. (տեսանյութ)
Գերմանական Rammstein հայտնի ռոք խումբը վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ երգ և տեսահոլովակ է թողարկել՝ Deutschland («Գերմանիա») վերնագրով:
Ինչպես նշում է New York Times-ը, Գերմանիայում տեսահոլովակը բացասաբար է ընդունվել: Պատճառը ֆաշիստական շրջանի խորհրդանիշի օգտագործումն է, ինչն էլ համացանցում շատ օգտատերերի զայրույթն է հարուցել:
Տեսահոլովակում ներկայացվում է Գերմանիայի պատմությունը՝ սկսած երկրի հիմնադրման ժամանակվանից: Միջնադարյան Գերմանիան մարմնավորում է սևամորթ կին բարբարոսը, որը հայտնվում է խմբի մենակատար Թիլ Լինդեմանի կտրված գլխով:
Տեսահոլովակում խմբի անդամները հայտնվում են ասպետների կերպարով, կռվում են կաստետներով, մարդու միս են ուտում և անգամ ներկայանում նացիստական համակենտրոնացման ճամբարների՝ կառափնարանում կանգնած կալանավորների կերպարով: Հոլովակի վերջում «կալանավորները» կրակում են ՍՍ-ի զինվորների վրա:
Տեսահոլովակում պատկերավոր կերպով ներկայացված է Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիան, Երրորդ Ռեյխը, երկրի՝ երկու մասի բաժանման շրջանը, ինչպես նաև «Գինդենբուրգ» դիրիժաբլի կործանումը:
Դեռևս համացանցում հոլովակի թիզերի հայտնվելուց հետո Rammstine խմբին մեղադրել էին հակասեմականության համար:
Հոլոքոստը վերապրած Շառլոտ Կնոբլոխի՝ Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախկին նախագահի խոսքով՝ տեսահոլովակում խմբի անդամները գռեհկացրել են հրեաների ցեղասպանությունը:
«Խումբը սխալ կերպով է օգտագործել միլիոնավոր մարդկանց տառապանքն ու սպանդը, նրանք դա օգտագործել են ժամանցային նպատակով՝ գռեհիկ և թեթևամիտ ձևով»,- ասել է նա:
Չնայած բացասական գնահատականներին՝ խմբի նոր տեսահոլովակը մի քանի ժամում մոտ 6,7 մլն դիտում է ունեցել:
Հիշեցնենք, որ Deutschland-ը խմբի պատմության մեջ 2012թ.-ից ի վեր առաջին երգն է: Այն կներառվի խմբի նոր ալբոմում, որը կթողարկվի մայիսի 17-ին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա