Օպերային թատրոնի անձնակազմը նամակով կդիմի վարչապետին. Աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին
2019 թվականի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր եւ պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով.
1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը,
2.Աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
Հավաքի մասնակիցները որոշեցին նաեւ սույն պահանջը վարչապետին ներկայացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա