Փարիզում աճուրդի է հանվել է Պիկասոյի հազվագյուտ գործերից մեկը
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզում կայանալիք Christie's աճուրդում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, խոսքը Պիկասոյի կտավներից մեկի մասին է, որը պատրաստված է թանաքով: Այն գնահատվում է 250 000-300 000 եվրո: Աճուրդն անցկացվելու է մարտի 28-ին:
Նկարի վրա պատկերված են ֆլեյտահարուհին և մերկ կնոջ կերպար: Այն ստորագրված է Picasso PARIS և թվագրվում է 1932-ի հոկտեմբերի 22-ին: Այն վերագրվում է Պիկասոյի ստեղծագործական արվեստի սյուրռեալիստական ժամանակաշրջանին:
Նկարը նախ պատկանել է Պիկասոյի գործակալ և ընկեր Դանիել Անրի Կանվեյլերին, ում նկարիչը նվիրել էր էսքիզը: Այժմ այն պատկանում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին:
Ստեղծագործությունը նվիրված է Պիկասոյի ընկերուհի Մարիա Թերեզա Վալտերին, ում համար նա թողել էր կնոջը՝ ռուս բալերինուհի Օլգա Խոխլովային:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա