Արցախցի 10-ամյա Միշան հիացրել է ռուսական «Голос»-ի ժյուրիին
Արցախցի 10-ամյա տղան՝ Միխայիլ Գրիգորյանը, ով 2017թ. «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն էր ներկայացնում, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին: Միխայիլը հանդես է եկել Բրունո Մարսի «Versace on the Floor» երգով:
Տղայի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Միխայիլի ելույթի ժամանակ շրջվել են Սվետլանա Լոբոդան ու Վալերի Մելաձեն:
«Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից: Հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրս մանկապարտեզում երգի ուսուցչուհի է»,- ներկայացել է արցախցի փոքրիկը:
Վալերի Մելաձեն, ում հիացրել էր Միխայիլի ելույթը, հետաքրքրվել է՝ շա՞տ են Ստեփանակերտում նրա նման տաղանդավոր երաժիշտները:
Միխայիլը ժյուրիի անդամներից ընտրել է Վալերի Մելաձեին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա