Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի առաջին թրեյլերում
Լեոնարդո Դի Կապրիոն սոցցանցերի իր էջում հրապարակել է նոր ֆիլմի թրեյլերը, որը 44-ամյա դերասանի երկրպագուներն արդեն երկրորդ տարին անհամբերությամբ սպասում են։ Այս տարվա ամռանը մեծ էկրաններ կբարձրանա Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon A Time In Hollywood) ֆիլմը։ «Իմացեք այն, ինչը կարող էր պատահել միայն «Մեկ անգամ Հոլիվուդում» 1969թ․-ին», - գրել է Դի Կապրիոն՝ հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում, որը տեղադրել է իր Instagram-ում։
Ֆիլմի սցենարով ժամանակին հայտնի դերասանը (Դի Կապրիո), ինչպես նաեւ նրա օգնականն ու կրկնորդը, որին մարմնավորել է 55-ամյա Բրեդ Փիթը, փորձում են Հոլիվուդում լավ աշխատանք գտնել, գումար եւ հայտնիություն վաստակել։ Արդյունքում նրանք հայտնվում են հղի դերասանուհի՝ Շերոն Թեյթի սպանության պատմության մեջ։ Նրան 1969թ․-ին կրակել են Չարլզ Մենսոնի աղանդի անդամները։
Ֆիլմում Փիթի եւ Դի Կապրիոյի հետ հանդես են գալիս Մարգո Ռոբին, Կուրտ Ռասսելը, Դակոտա Ֆաննիգը, Կլիֆտոն Քոլլինզ կրտսերը, Նիկոլաս Հեմմոնդը եւ շատ այլ մեգաաստղեր։ Ֆիլմը դեռ նկարահանումների ժամանակ էր արժանացել ուշադրության, սակայն պրոդյուսերները դրա մասին շատ բաներ չէին պատմում։ Միայն հոկտեմբերին համացանցում հայտնվեցին մի քանի կադրեր։ Ֆիլմը ռեժիսորի թվով իններոդը աշխատանքը կլինի։ Տարիներ առաջ նա խոստացել էր, որ տասներորդ ֆիլմից հետո մտադիր է ավարտել կինոկարիերան։ Միեւնույն ժամանակ նա ասում էր, որ չի ամուսնանալու մինչեւ 60 տարեկանը, սակայն խախտեց խոստումը՝ ամուսնանալով անցած տարվա նոյեմբերին։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը