Կոնչիտա Վուրսթը նոր տեսահոլովակում բոլորովին նոր կերպարով է ներկայացել (տեսանյութ)
Կոնչիտա Վուրսթ բեմական կեղծանվամբ հանդես եկող ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթը՝ առավել հայտնի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Rise Like a Phoenix երգով տարած հաղթանակով, նոր տեսահոլովակում ներկայացել է բոլորովին նոր կերպարով։
Երգչի՝ Hit Me վերնագրով նոր տեսահոլովակը թողարկվել է մարտի 15-ին։ Տեսահոլովակում նախկին կանացի կերպարից գրեթե ոչինչ չկա․ Կոնչիտայի երկար մազերը փոխարինվել են կարճ, արծաթագույն մազերով և նույն գույնի մորուքով, իսկ երգի կատարողի անունը պարզապես Վուրսթ է։
Նման անսպասելի կերպարանափոխությունն ապշեցրել ու հիացրել է երգչի երկրպագուներին։ Նրանք միաձայն ասել են, որ այս կերպարը շատ է տարբերվում նախորդից, բայց և գովել են կատարողի՝ այդքան հեշտությամբ մի կերպարից բոլորովին այլ կերպարի անցնելու տաղանդը։
Ինչպես նշում է Pink News-ը, Նոյվիրթը նախկինում Կոնչիտա Վուրսթի կերպարից հրաժարվելու ցանկություն էր հայտնել, մասնավորապես՝ 2017թ․-ին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ տրանսվեստիտի կերպարն իրեն ամբողջությամբ սպառել է։
«Ուզում եմ նոր կերպար ստեղծել։ Մորուքով տիկնոջ կերպարում ես արդեն հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, հետևաբար նա ինձ այլևս պետք չէ, ես պետք է սպանեմ նրան»,- ասել է երգիչը։
Նոյվիրթը նաև հերքել էր թյուրըմբռնումներն այն մասին, թե ինքը կին տրանսվեստիտ է։
«Ես կամ և միշտ կլինեմ Թոմը։ Ես չեմ ուզում կին լինել»,- հայտարարել էր «Եվրատեսիլ»-ի հաղթողը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա