Պոլսո արքեպիսկոպոսի հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին
Մարտի 8–ին կյանքից հեռացած Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում է «ՀայԹերթը»:
Մինչ հուղարկավորությունը, մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան: Մարտի 17-ին, պատրիարք Մութաֆյանի հուղարկավորության հետ կապված, Ստամբուլի հայկական եկեղեցիները պատարագ չեն մատուցի:
Հիշեցնենք, որ պատրիարքը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի է կոմայի մեջ էր։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը (ավազանի անունը՝ Մինաս-Վարդան) ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա