Netflix-ը «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա սերիալ կնկարահանի
Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել կոլումբացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակային իրավունքները, հաղորդում է CNN-ը:
Գրքի հիման վրա իսպանալեզու սերիալ կնկարահանվի: Նախագծի գործադիր պրոդյուսերները կլինեն Մարկեսի տղաները: Հեռուստասերիալի ցուցադրութունը կսկսվի 2020թ.-ին: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
«Հարյուր տարվա մենություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967թ.-ին և երբեք չի էկրանավորվել: Հեղինակը տարբեր ֆիլմարտադրողների կողմից բազմիցս նման առաջարկներ է ստացել, սակայն երբեք չի համաձայնել էկրանավորելու նպատակով վաճառել իր վեպերի հեղինակային իրավունքները՝ բացառությամբ «Սերը խոլերայի օրերին» վեպի, որի էկրանավորման ժամանակ՝ 2007թ.-ին, Մարկեսի մոտ արդեն քաղցկեղ էր ախտորոշվել, և գրողը մտահոգված էր իր ընտանիքի հետագա ճակատագրով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա