Գրականության Նոբելյան մրցանակը 2018 և 2019 թվականների համար կշնորհվի միաժամանակ
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարվա աշնանը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ կշնորհի միաժամանակ 2018 և 2019 թվականների համար:
«Գրականության նոբելյան մրցանակը կրկին կշնորհվի, աշնանը կհայտարարվի 2018 և 2019 թվականների դափնեկիրների անունները», - ասվում է Նոբելյան հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
Անցյալ տարվա ընթացքում Նոբելյան հիմնադրամն ու շվեդական ակադեմիան երկխոսություն են վարել այդ մրցանակի շուրջ 2017-ի վերջին-2018-ի սկզբին ծագած խնդիրների շուրջ և մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարևոր փոփոխություններ են հաստատել:
Մասնավորապես, նշվում է, որ մրցանակի հավակնորդների ընտրությանը կմասնակցի հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ չեն հանդիսանում: Բացի այդ, ակադեմիայի մի քանի նոր անդամներ են ընտրվել:
Հաղորդվում է, որ Նոբելյան հանձնաժողովում այժմ ընդգրկված չեն անցյալ տարվա իրադարձությունների հետ առնչություն ունեցող անձինք:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին շվեդական ակադեմիան հայտարարել էր գրականության Նոբելյան մրցանակ չշնորհելու որոշման մասին: Որոշման համար պատճառ էր հանդիսացել լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ կապված սկանդալը, որը Շվեդիայի վերաքննիչ դատարանի առաջ է կանգնել սեռական բնույթի հանցագործության մասին գործով:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ